Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

 Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի Քո բախտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել, Հակոբը հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
  Խն-իր – խնդիր, Փոր-ում – փորձում, ըն-ամենը – ընդամենը, բա-տն- բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը: դ

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները
 հրաշալի – զվարճալի
ցատկոտելով – թռթռալով
ուժգին – ուժեղ
բարկացել – զայրանալ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. դ

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:
քույր – գնդակ – Դավիթ – ցանկապատ

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր              

Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին                                    

Անձրևն ինչ կանի քարին,  խրատն ինչ կանի չարին                

Մինչև ճիշտը գա,   սուտը աշխարհը կքանդի                              

10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին։
լուրջ էր։

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. բ

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 3

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Որովհետև Դավիթը հպարտությամբ նայում էր նրան։

Posted in Մայրենի

Ստուգատեսային աշխատանք

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար կարաք աստծուն կանչեք պարտք եմ նրան 50 դրամ

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր ոչվոք նրան ծույլ չեր անվանի

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր աղվեսը չեր կարող խոսար

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին լուսինը նման կլիներ պախպաղակին

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին մամաները կքչանային

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին պատերազմը գվերջանար

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին երեղեքը տանը կոկորդիլոս կպաեյի

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։
 Բոլոր նախագիծները ես շատ են հավանել։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։
Ես Դվինի կեղտոտ գուլպան եմ

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

Ոչմի ուսումնական նախագիծ

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։ 8/10

Posted in Մայրենի

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
Ես բացել եմ իմ բլոգը 2022 թվականին ։ Իմ առաջին բլոգի նյութը ես հրապարակել եմ Սեպտեմբերի 9-ին 2022 թվականին։ Առաջին իմ հրապարակած նյութը թռչունի մտածմունքը է

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Անգլերեն

Բնագիտություն

Ես և շրջակա աշխարհը

Երաժշտություն

ԵրգԽոհանոցային

գործունեություն

Հայրենագիտություն 4-րդ դասարան

Հայրենագիտություն ակումբ

Հորինուկ

Ձմեռային ճամբար 2024

Ճամփորդություն

Մաթեմատիկա

Մայրենի

ընթերցարան

Մարմնակրթյուն

Պատկերասրահ

Ռուսերեն

Ստուգատես

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Բնագիտություն

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Մաթեմատիկա

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Ես հաճախ եմ օգտվում ուսուցիչների բլոգներից։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ինձ դուր է գալիս ընկեր Գրետայի բլոգը։
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Մայրիկս որովհետև նա հաճախ է ստուգում իմ գլոգն։

Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Posted in Մաթեմատիկա

Ճանապարհ, ժամանակ, արագություն/մաս 3

  1. Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։

    540 : 9 = 60 կմ/ժ

2. Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։

770 : 11 = 70 կմ/ժ

3. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։

65 × 7 = 455 կմ

4. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
13 × 4 = 52 կմ


5. Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։

360 : 40 = 9 ր

6. Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։

75 × 9 = 675

65 × 9 = 585

675 – 585 = 90կմ

7. Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։

60 × 5 = 300

55 × 5 = 275

300 – 275 = 25 կմ

8. Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։

250 – 120 = 130

120 : 60 = 2

130 : 65 = 2

2 +2 = 4 ժ
9. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գյումրից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 65 կմ, իսկ երկրորդը՝ 75 կմ։

4 × 65 = 260

4 × 75 = 300

300 – 260 = 40

Posted in Մայրենի

Ես Դվինի կեղտոտ գուլպան եմ

Բարև, ես Դվինի գուլպան եմ : Ես մի խանութում իմ համար հանգիստ նստած էի , hետո ինձ ինչ-որ Դվին անունով տղա գնեց ու տարավ տուն ։ Հաջորդ օրը ինքը ինձ հագավ և գնաց բակ ու ես կեղտոտվեցի ։ Երբ հետ եկավ, ինձ հանեց ու գցեց մահճակալի տակ և իմ մասին մոռացավ միչև այս օրը։ Մինչև հիմա էլ իմ մասին այդպես էլ չհիշեց։

Posted in Մայրենի

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    լրացնելով բաց թողած տառերը: հոքսն, կախարդություն, փորում
   

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր): կլոր – կլորակ

ծերուկ-ծերունի

տկլոր – հոլան

պարզ – մաքուր

     4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (ճանկրոտել), (պատասխաներ)

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա – Ծերուկը

  ստորոգյալ – զննում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:

Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա
     10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ – վազել                                       

        բ/ պատառ – պատառ անել – պատառոտել            

       գ/ գուշակություն անել – գուշակել            

       դ/ որոշում կայացնել – որոշել        

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ):
13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին: Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը: մի քաղաքի

        

Posted in Մայրենի

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։
օգտակար
անգամ
կենդանիներ
միջատ
օգուտ

Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ
Տեր-Տերեր
Ոչխար-ոչխարներ
Կենդանի-կենդանիներ
Շերամ-շերամներ
պարոն-պարոններ
Թութ-թթեր

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, թռնել , կարծել։

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- իմաստուն

մետաքս- Քնքուշ

ճիճու-շատակեր

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։
օգտակար – աշխատող

քնքուշ – նուրբ

շատակեր – փորիկ

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար-ան-դադար
ապերախտ-ապ-երախտ
անխնամ-ան-խնամ
վարդենի-վարդ-ենի

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը ։

որն է՞ այն կենդանին ։

այո այդ կողմից դու ուղիղ ես ։

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
պետք չի մտածել որ ամենակարևորը դուես:

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

այս մարդը շատ ուժեղ է, մեղուներա մեզ մեղր են տալի , օճը վտանգավոր կենդանի է, շերամը շուտով թիթերա դարնալու, մեր բակի վարդենին ծաղկել է ։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։